ԵՍԹԵՐ3
  • 1Այս բաներից յետոյ Ասուերոս թագաւորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նորան, եւ նորա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրաւ։
  • 2Եւ թագաւորի բոլոր ծառաները, որ թագաւորի դռանն էին, խոնարհվում եւ երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը այսպէս էր պատուիրել նորա մասին, բայց Մուրթքէն նորա առաջին չ’խոնարհուեցաւ եւ չ’երկրպագեց նորան։
  • 3Եւ թագաւորի դռան եղող թագաւորի ծառաներն ասեցին նորան. Դու ի՞նչու համար ես զանց անում թագաւորի պատուէրը։
  • 4Եւ երբոր նորանք ամեն օր ասում էին նորան, եւ նա նորանց չէր լսում, այն ժամանակ յայտնեցին Համանին, որ տեսնեն թէ Մուրթքէին խօսքերը կ’հաստատուի՞ն. Որովհետեւ նա նորանց ասել էր թէ Հրէայ է։
  • 5Եւ երբոր Համանը տեսաւ որ Մուրթքէն չէ ծռվում նորան երկրպագում, այն ժամանակ Համանը շատ բարկացաւ։
  • 6Եւ մի նուաստ բան երեւեցաւ նորա աչքին որ ձեռք երկարացնէր մինակ Մուրթքէի դէմ, որովհետեւ յայտնել էին նորան Մուրթքէի ազգը. Վասնորոյ խորհեց Համանը կորցնել Մուրթքէի ազգը՝ բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր թագաւորութեան մէջ կային։
  • 7Առաջին ամսին՝ այսինքն Նիսան ամսին, Ասուերոս թագաւորի տասնեւերկուերորդ տարին Փուր՝ այսինքն վիճակ գցեցին Համանի առաջին օրէցօր եւ ամսէ ամիս այսինքն մինչեւ Ադար ամսի տասնեւերկուսը։
  • 8Եւ Համանն ասեց Ասուերոս թագաւորին. Մէկ ազգ կայ ցրուած եւ տարածուած ազգերի մէջ քո թագաւորութեան բոլոր գաւառներումը. Եւ նորանց օրէնքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, եւ թագաւորի օրէնքը չեն կատարում, եւ թագաւորին չէ վայելում նորանց թոյլ տալ։
  • 9Եթէ թագաւորին հաճելի է, թող հրաման գրուի որ նորանց փչացնեն. Եւ ես տասը հազար տաղանդ արծաթ կշռած կ’տամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը։
  • 10Եւ թագաւորը հանեց մատանին իր ձեռից եւ նորան յանձնեց թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանին.
  • 11Եւ թագաւորն ասեց Համանին. Արծաթը քեզ է տրվում եւ ժողովուրդն էլ, որ ինչ որ հաճելի է քո աչքին՝ անես։
  • 13Եւ հրովարտակներ ուղարկուեցան սուրհանդակների ձեռքով թագաւորի բոլոր գաւառները, որ կորցնեն, սպանեն եւ փչացնեն բոլոր Հրէաներին երեխայիցը մինչեւ ծերը՝ տղերանցը եւ կանանցը մէկ օրում՝ տասնեւերկուերորդ ամսի այսինքն Ադար ամսի տասնեւերեքին, եւ նորանց աւարը յափշտակեն։
  • 14Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իւրաքանչիւր գաւառում իբրեւ օրէնք՝ ամեն ազգերի հրատարակուած, որ նոյն օրուայ համար պատրաստ լինին։
  • 15Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագաւորի խօսքովը. Եւ հրամանը տրուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։ Եւ թագաւորն ու Համանը նստեցին խմելու, եւ Շուշան քաղաքը շփոթուած էր։
← Ցանկ