ԵՍԹԵՐ6
  • 1Այն գիշերը թագաւորի քունը փախաւ եւ հրամայեց որ ժամանակագրութեան յիշատակաց մատեանը բերեն. Եւ թագաւորի առաջին կարդացուեցաւ։
  • 2Եւ գրուած գտնուեցաւ, որ Մուրթքէն իմացրել էր թագաւորի երկու ներքինի՝ Բիգթանի եւ Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագաւորի վերայ ձեռք երկարացնել։
  • 3Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ փառք կամ մեծութիւն տրուեցաւ Մուրթքէին սորա փոխարէն. Եւ թագաւորի սպասաւոր ծառաներն ասեցին. Նորան մէկ բան չեն արել։
  • 4Եւ թագաւորն ասեց. Ո՞վ կայ գաւիթում. Եւ Համանը եկել էր թագաւորի պալատի դրսի գաւիթը թագաւորին ասելու որ Մուրթքէին կախէին այն փայտի վերայ որ պատրաստել էր նորա համար։
  • 5Եւ թագաւորի ծառաներն ասեցին նորան. Ահա Համանը կանգնած է գաւիթումը. Եւ թագաւորն ասեց. Ներս գայ։
  • 6Եւ Համանը ներս մտաւ, եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ պէտք է անել այն մարդին, որին թագաւորը բարեհաճէ պատուել։ Եւ Համանը ասում էր իր սրտումը. Թագաւորը որի՞ն պիտի բարեհաճէր պատիւ անել բացի ինձանից։
  • 7Եւ Համանն ասեց թագաւորին. Այն մարդին որին թագաւորը բարեհաճում է պատուել,
  • 8Թող բերեն թագաւորի հագած թագաւորական զգեստը, եւ թագաւորի հեծած ձին, եւ այն թագաւորական թագը որ դրվում է նորա գլխին.
  • 9Եւ այն զգեստը եւ ձին տրուի թագաւորի պատուաւոր իշխանների մէկի ձեռքը, եւ հագցնեն այն մարդին, որին թագաւորը բարեհաճել է պատուելու, եւ նորան հեծցնեն այն ձիան վերայ քաղաքի հրապարակումը եւ կանչեն նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։
  • 10Եւ թագաւորն ասեց Համանին. Շուտով վեր առ զգեստն ու ձին ինչպէս որ ասեցիր եւ այդպէս արա Մուրթքէ Հրէային, որ նստում է թագաւորի դռանը, մէկ բան չ’պակասի քո բոլոր ասածիցը։
  • 11Եւ Համանն առաւ զգեստը եւ ձին եւ հագցրեց Մուրթքէին, եւ հեծցրեց քաղաքի հրապարակումը եւ կանչեց նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։
  • 12Եւ Մուրթքէն ետ դառաւ թագաւորի դուռը. Բայց Համանը շտապեց իր տունը տրտում եւ գլուխը ծռած։
  • 14Նորանք տակաւին խօսում էին նորա հետ, որ թագաւորի ներքինիները հասան նորան, որ շուտով նորան տանեն Եսթերի շինած խնջոյքին։
← Ցանկ