ՅՈԲ13
  • 1Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։
  • 2Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։
  • 3Բայց ես կ’ուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կ’փափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։
  • 4Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
  • 5Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կ’լինէր։
  • 7Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։
  • 8Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։
  • 9Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։
  • 10Անպատճառ նա ձեզ կ’յանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։
  • 11Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։
  • 12Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։
  • 13Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։
  • 14Ի՞նչու համար մարմինս ատամներովս կրեմ, եւ հոգիս՝ ափիս մէջը դնեմ.
  • 15Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
  • 16Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։
  • 17Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։
  • 18Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
  • 19Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։
  • 20Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.
  • 21Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չ’զարհուրեցնէ։
  • 22Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
  • 23Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցանքն ու մեղքը իմացրու ինձ։
  • 24Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։
  • 25Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։
  • 26Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։
  • 27Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։
  • 28Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։
← Ցանկ