ՅՈԲ13
- 1Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։
- 2Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։
- 3Բայց ես կ’ուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կ’փափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։
- 4Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
- 5Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կ’լինէր։
- 6Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։
- 7Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։
- 8Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։
- 9Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։
- 10Անպատճառ նա ձեզ կ’յանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։
- 11Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։
- 12Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։
- 13Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։
- 14Ի՞նչու համար մարմինս ատամներովս կրեմ, եւ հոգիս՝ ափիս մէջը դնեմ.
- 15Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
- 16Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։
- 17Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։
- 18Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
- 19Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։
- 20Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.
- 21Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չ’զարհուրեցնէ։
- 22Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
- 23Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցանքն ու մեղքը իմացրու ինձ։
- 24Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։
- 25Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։
- 26Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։
- 27Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։
- 28Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։
