ՅՈԲ27
  • 1Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.
  • 2Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.
  • 3Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,
  • 4Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չ’խօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չ’խորհէ։
  • 5Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։
  • 6Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։
  • 7Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, եւ իմ հակառակորդը անզգամի պէս։
  • 8Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։
  • 9Մի՞թէ նորա աղաղակը կ’լսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։
  • 10Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։
  • 11Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։
  • 12Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։
  • 13Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։
  • 14Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չ’կշտանան հացով։
  • 15Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։
  • 16Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,
  • 17Նա կ’պատրաստէ, բայց արդարը կ’հագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։
  • 18Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։
  • 19Հարուստ կ’պառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կ’բանայ, եւ էլ նա չէ։
  • 20Արհաւիրքը ջրերի պէս կ’հասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։
  • 21Արեւելեան քամին նորան վեր կ’առնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կ’թռցնէ իր տեղիցը։
  • 22Կ’գցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կ’փախչէ այստեղ այնտեղ։
← Ցանկ