ՈՎՍԵ11
  • 1Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին։
  • 2կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։
  • 3Բայց ես ման ածեցի Եփրեմին. Նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չ’իմացան թէ ես եմ բժշկում նորանց։
  • 4Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։
  • 5Ետ չ’պիտի դառնայ նա Եգիպտոս. Այլ Ասորեստանն է նորա թագաւորը, որովհետեւ չ’ուզեցին դառնալ։
  • 6Եւ պտոյտ պիտի տայ սուրը նորա քաղաքների վերայ, եւ վերջացնէ նորա նիգերը ու լափէ նորանց խորհուրդների մասին։
  • 8Ես քեզ ի՞նչպէս թող տամ, ով Եփրեմ, եւ քեզ յանձնե՞մ, ով Իսրայէլ. Ես քեզ ի՞նչպէս Ադմայի պէս անեմ, Սեբոյիմի պէս շինե՞մ. գալարվում է սիրտս ինձանում, միանգամայն քրքրուել է կարեկցութիւնս։
  • 9Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. Քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։
  • 10Տիրոջ ետեւից պիտի գնան. առիւծի պէս է գոչելու նա. Երբոր նա գոչէ, որդիքը կ’գան արագապէս արեւմուտքից։
  • 11նորանք արագապէս պիտի գան թռչնի պէս Եգիպտոսից, եւ աղաւնիի պէս՝ Ասորեստանի երկրիցը. Եւ ես նորանց պիտի բնակեցնեմ իրանց տներումը, ասում է Տէրը։
  • 12Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. Բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։
← Ցանկ