ՈՎՍԵ9
  • 1Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր քո Աստուծոյ դէմ. կապէնք սիրեցիր ամեն ցորենի կալի վերայ։
  • 2Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան։
  • 4Նորանք գինիի նուէր պիտի չ’մատուցանեն Տիրոջը եւ նորան ընդունելի չեն նորանց զոհերը. սգաւորների հացի պէս են նորանց համար. Նորա բոլոր ուտողները պիտի պղծուին, որովհետեւ նորանց հացը նորանց անձերի համար պիտի չ’մտնէ Տիրոջ տունը։
  • 5Ի՞նչ էք անելու տօնի օրը, եւ Տիրոջ տօնախմբութեան օ՞րը։
  • 6Որովհետեւ ահա գնում են կործանումից, Եգիպտոսը պիտի ժողովէ նորանց, Մեմփիսը նորանց թաղէ. Նորանց ցանկալի արծաթեղէնները եղինճը պիտի ժառանգէ, փուշ պիտի լինի նորանց վրաններումը։
  • 7Եկան այցելութեան օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ. Անմիտ է մարգարէն, խելագար՝ ներշնչեալ մարդը քո անօրէնութեան շատութեան համար։
  • 8Մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստուծուն. Մարգարէն որոգայթ է լարում նորա բոլոր ճանապարհների վերայ, հակառակութիւն՝ իր Աստուծոյ տան մէջ։
  • 9Ապականուեցան խրուեցան Գաբաայի օրերի պէս. Նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը, պատժէ նորանց մեղքերը։
  • 10Խաղողի պէս գտայ ես անապատումը Իսրայէլին. թզենիի առաջի երախայրիի պէս տեսայ ձեր հայրերին. Նորանք եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի ու պիղծ եղան իրանց սիրածին պէս։
  • 11Եփրեմի փառքը թռչնի պէս պիտի թռչտէ. Ոչ ծնունդ, ոչ արգանդ եւ ոչ յղութիւն պիտի լինի։
  • 12Թէեւ իրանց որդկանցը մեծացնեն, դարձեալ պիտի մարդից զուրկ թողեմ նորանց. Որովհետեւ վա՜յ էլ նորանց, երբոր ես ետ քաշուիմ։
  • 13Եփրեմը՝ ինչպէս որ Տիւրոսը տեսայ, տնկուած էր զուարճալի տեղ. բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանէ սպանողի մօտը։
  • 14Տուր նորանց, ով Տէր. Ի՞նչ պիտի տաս. Տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։
  • 15Նորանց բոլոր չարութիւնը Գաղգաղայումն է. Որովհետեւ այնտեղ ատեցի նորանց իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։
  • 16Հալածուեցաւ Եփրեմը. Նորանց արմատը չորացաւ. Պտուղ չեն տալու. թէեւ ծնեն էլ, նորանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մեռցնեմ։
  • 17նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չ’լսեցին. Եւ թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ։
← Ցանկ