ՈՎՍԵ9
  • 1Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր քո Աստուծոյ դէմ. կապէնք սիրեցիր ամեն ցորենի կալի վերայ։
  • 2Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան։
  • 3Նորանք չեն բնակուիլ Տիրոջ երկրումը, այլ Եփրեմը ետ պիտի դառնայ Եգիպտոս. Եւ Ասորեստանում պիղծ բաներ պիտի ուտէ։
  • 5Ի՞նչ էք անելու տօնի օրը, եւ Տիրոջ տօնախմբութեան օ՞րը։
  • 6Որովհետեւ ահա գնում են կործանումից, Եգիպտոսը պիտի ժողովէ նորանց, Մեմփիսը նորանց թաղէ. Նորանց ցանկալի արծաթեղէնները եղինճը պիտի ժառանգէ, փուշ պիտի լինի նորանց վրաններումը։
  • 7Եկան այցելութեան օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ. Անմիտ է մարգարէն, խելագար՝ ներշնչեալ մարդը քո անօրէնութեան շատութեան համար։
  • 8Մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստուծուն. Մարգարէն որոգայթ է լարում նորա բոլոր ճանապարհների վերայ, հակառակութիւն՝ իր Աստուծոյ տան մէջ։
  • 9Ապականուեցան խրուեցան Գաբաայի օրերի պէս. Նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը, պատժէ նորանց մեղքերը։
  • 10Խաղողի պէս գտայ ես անապատումը Իսրայէլին. թզենիի առաջի երախայրիի պէս տեսայ ձեր հայրերին. Նորանք եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի ու պիղծ եղան իրանց սիրածին պէս։
  • 11Եփրեմի փառքը թռչնի պէս պիտի թռչտէ. Ոչ ծնունդ, ոչ արգանդ եւ ոչ յղութիւն պիտի լինի։
  • 12Թէեւ իրանց որդկանցը մեծացնեն, դարձեալ պիտի մարդից զուրկ թողեմ նորանց. Որովհետեւ վա՜յ էլ նորանց, երբոր ես ետ քաշուիմ։
  • 13Եփրեմը՝ ինչպէս որ Տիւրոսը տեսայ, տնկուած էր զուարճալի տեղ. բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանէ սպանողի մօտը։
  • 14Տուր նորանց, ով Տէր. Ի՞նչ պիտի տաս. Տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։
  • 15Նորանց բոլոր չարութիւնը Գաղգաղայումն է. Որովհետեւ այնտեղ ատեցի նորանց իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։
  • 16Հալածուեցաւ Եփրեմը. Նորանց արմատը չորացաւ. Պտուղ չեն տալու. թէեւ ծնեն էլ, նորանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մեռցնեմ։
  • 17նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չ’լսեցին. Եւ թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ։
← Ցանկ