ԹՎՈՑ2
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 2Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր դրօշակի մօտ իրանց հայրերի տան նշանովն իջեւան անեն. ժողովքի խորանին յանդիման շուրջանակի իջեւան անեն։
  • 3Եւ առաջի կողմում դէպի արեւելք իջեւան անողները Յուդայի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Յուդայի որդկանց իշխան լինի Ամինադաբի որդի՝ Նաասոնը։
  • 4Եւ նորա զօրագունդը եւ համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։
  • 5Եւ նորա մօտն իջեւան անողները Իսաքարի ցեղը լինի. Եւ Իսաքարի որդկանց իշխան լինի Սովգարի որդի՝ Նաթանայէլը։
  • 6Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։
  • 7Եւ Զաբուղոնի որդկանց իշխան լինի Քեղոնի որդի Եղիաբը։
  • 8Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։
  • 9Յուդայի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր ութսունեւվեց հազար չորս հարիւր հոգի։ Առաջ սորանք չուեն։
  • 10Հարաւային կողմում Ռուբենի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Ռուբենի որդկանց իշխան՝ Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։
  • 11Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։
  • 12Եւ նորա մօտ իջեւան անողները Շմաւոնի ցեղը լինի եւ Շմաւոնի որդկանց իշխան՝ Սուրիսադայի որդի՝ Սաղամիէլը լինի։
  • 13Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսուն ինը հազար երեք հարիւր հոգի։
  • 14Եւ Գադի ցեղը. Եւ Գադի որդկանց իշխան՝ Դագուէլի որդի Եղիասափը լինի։
  • 15Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։
  • 16Ռուբենի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր յիսունեւմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգի։ Եւ երկրորդը՝ սորանք չուեն։
  • 17Յետոյ չուէ ժողովքի խորանը՝ Ղեւտացիների բանակը, բանակների մէջտեղը. Ինչպէս իջեւան են անում՝ այնպէս էլ չուեն՝ ամեն մարդ իր տեղն իրանց դրօշակների համեմատ։
  • 18Արեւմտեան կողմում Եփրեմի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը եւ Եփրեմի որդկանց իշխան՝ Ամիուդի որդի Եղիսաման լինի։
  • 19Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։
  • 20Եւ նորա մօտ Մանասէի ցեղը. Եւ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը լինի։
  • 21Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւերկու հազար երկու հարիւր հոգի։
  • 22Եւ Բենիամինի ցեղը. Եւ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը լինի։
  • 23Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։
  • 24Եփրեմը բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը հարիւր ութը հազար հարիւր հոգի։ Եւ երրորդը սորանք չուեն։
  • 25Հիւսիսային կողմում Դանի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։
  • 26Եւ նորա զօրագունդը եւ համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։
  • 27Եւ նորա մօտ իջեւան անողները Ասերի ցեղը լինի. Եւ Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը լինի։
  • 28Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։
  • 29Եւ Նեփթաղիմի ցեղը. Եւ Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն լինի։
  • 31Դանի բանակի մէջ համարուածների ամենը՝ հարիւր յիսունեւեօթը հազար վեց հարիւր հոգի։ Սորանք իրանց դրօշակներովն ամենի ետեւից չուեն։
  • 32Սորանք են Իսրայէլի որդիներից իրանց հայրերի տներովը համարուածները. Բանակների մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։
  • 33Բայց Ղեւտացիները չ’համարուեցան Իսրայէլի որդկանց հետ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 34Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ բոլորը Եհովան Մովսէսին պատուիրել էր՝ այսպէս իրանց դրօշակներովն իջեւան էին անում. Այսպէս նորանք ամեն մէկն իրանց տոհմերովն իրանց հայրերի տներովը չուում էին։
← Ցանկ