ՀԵՍՈՒ23
  • 1Եւ շատ օրերից յետոյ, որ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նորա շրջակայքում եղած ամեն թշնամիներիցը, եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անց կացրել,
  • 2Այն ժամանակ Յեսուն կանչեց բոլոր Իսրայէլին՝ այսինքն նորա ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին, եւ նորանց ասեց. Ես ծերացել եմ, եւ օրերս անց եմ կացրել.
  • 3Եւ դուք տեսաք այն ամենը, ինչ որ ձեր Տէր Աստուածը ձեր առաջին արաւ այս բոլոր ազգերին. որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն էր ձեզ համար պատերազմողը:
  • 4Նայեցէք, ես ձեզ համար բաժանեցի այս մնացած ազգերը վիճակով իբրեւ ժառանգութիւն ձեր ցեղերի համեմատ, եւ այն ամեն ազգերը որ ես ջարդեցի, Յորդանանից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք:
  • 5Եւ ձեր Տէր Աստուածն ինքը կ’հալածէ նորանց ձեր առաջիցը եւ կ’քշէ, եւ նորանց երկիրը դուք կ’ժառանգէք, ինչպէս որ ձեր Տէր Աստուածը ձեզ ասեց:
  • 6Ուրեմն շատ ժիր եղիք, որ պահէք եւ անէք բոլոր ինչ ոչ գրուած է Մովսէսի օրէնքի գրքումը, որ նորանից չ’խոտորուէք աջ կամ ձախ.
  • 8Այլ ձեր Տէր Աստուծուն յարիք, ինչպէս որ մինչեւ այս օրը արել էք:
  • 9Եւ Տէրը ձեր առաջից մեծ եւ զօրաւոր ազգեր քշեց. եւ մինչեւ այս օրը ոչ մէկը ձեզ դէմ չ’կանգնեց:
  • 10Ձեզանից մէկ մարդ հազարը կ’հալածէ, որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն է ձեզ համար պատերազմողը, ինչպէս որ ձեզ ասել է:
  • 11Ուրեմն ձեր անձերին շատ զգուշութիւն անէք, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք:
  • 12Բայց եթէ նորանից ետ դառնաք, եւ ձեզ մօտ մնացած այս ազգերի մնացորդին յարիք, եւ նորանց հետ խնամութիւն անէք, եւ դուք նորանց հետ խառնուիք եւ նորանք էլ ձեզ հետ,
  • 13Ստոյգ գիտացէք, որ ձեր Տէր Աստուածը այլ եւս այս ազգերին ձեր առաջից չի հալածիլ. այլ նորանք ձեզ համար որոգայթ ու գայթակղութիւն կ’դառնան, եւ ձեր կողերի համար խթաններ, եւ ձեր աչքերի համար փուշեր, մինչեւ որ բնաջինջ լինէք այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ:
  • 14Եւ ահա ես այսօր գնում եմ ամեն երկրի ճանապարհը, եւ դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ:
  • 15Եւ ինչպէս որ ձեզ վերայ եկաւ ձեր Տէր Աստուծոյ ձեզ համար արած ամեն բարի խօսքերը, նոյնպէս էլ Տէրը կ’բերէ ձեզ վերայ այն ամեն չար խօսքերը, մինչեւ որ բնաջինջ անէ ձեզ այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ:
  • 16Եթէ ձեր Տէր Աստուծոյ ձեզ պատուիրած ուխտը զանց անէք, եւ գնաք օտար աստուածներ պաշտէք. եւ նորանց երկրպագութիւն անէք, Տիրոջ բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուի, եւ այն ձեզ տրուած բարի երկրի վերայից շուտով կ’կորչէք:
← Ցանկ