ՀԵՍՈՒ24
  • 1Եւ Յեսուն Իսրայէլի բոլոր ցեղերը Սիւքէմի մէջ ժողովեց, եւ Իսրայէլի ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին կանչեց, եւ նորանք կանգնեցին Աստուծոյ առաջին:
  • 2Եւ Յեսուն ասեց բոլոր ժողովրդին. Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Վաղուց ձեր հայրերը՝ Աբրահամի հայրը եւ Նաքովրի հայրը՝ Թարան գետի այն կողմումն էին բնակվում, եւ օտար աստուածներ էին պաշտում.
  • 3Եւ ես առայ ձեր հայր Աբրահամին գետի այն կողմիցը, եւ նորան Քանանի բոլոր երկրի մէջ ման ածեցի, եւ շատացրի նորա սերունդը, եւ Իսահակը նորան տուի.
  • 4Եւ Իսահակին տուի Յակոբը եւ Եսաւը, եւ Եսաւին տուի Սէիր սարը իբրեւ ժառանգութիւն. եւ Յակոբը եւ նորա որդիքը իջան Եգիպտոս:
  • 5Եւ ես ուղարկեցի Մովսէսին եւ Ահարօնին, եւ զարկեցի Եգիպտոսը, (ինչպէս որ նորա մէջ արի,) եւ յետոյ ձեզ հանեցի:
  • 6Եւ ես ձեր հայրերին Եգիպտոսիցը հանեցի, եւ դուք եկաք ծովը, եւ Եգիպտացիները կառքերով եւ ձիաւորներով մինչեւ Կարմիր ծովը ձեր հայրերի ետեւիցն ընկան:
  • 7Եւ նորանք Տիրոջն աղաղակեցին, եւ նա ձեր ու Եգիպտացիների մէջտեղը խաւար գցեց, եւ ծովը նորանց վերայ բերաւ՝ նորանց ծածկեց. եւ ձեր աչքերը տեսան Եգիպտոսի մէջ արած բաներս, եւ շատ ժամանակ բնակուեցաք անապատում:
  • 8Եւ ես ձեզ բերի Յորդանանի այն կողմում բնակող Ամօրհացիների երկիրը, եւ նորանք ձեզ հետ պատերազմ արին. եւ ես նորանց ձեր ձեռքը տուի, եւ դուք ժառանգեցիք նորանց երկիրը. Եւ նորանց ձեր առաջիցը բնաջինջ արի:
  • 9Եւ Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակը վեր կացաւ, եւ Իսրայէլի դէմ պատերազմ արաւ, եւ մարդ ուղարկեց Բէովրեան Բաղաամին կանչելու, որ նա ձեզ անիծէ:
  • 10Բայց ես չուզեցի Բաղաամին լսել, եւ նա ձեզ բոլորովին օրհնեց, եւ ես ձեզ ազատեցի նորա ձեռքիցը:
  • 11Եւ Յորդանանիցը անցնելով եկաք Երիքով, եւ Երիքովի բնակիչները, Ամօրհացիները, Փերեզացիները, Քանանացիները, Քետացիները, Գերգեսացիները, Խեւացիները ու Յեբուսացիները ձեզ դէմ պատերազմ արին, եւ ես նորանց ձեր ձեռքը տուի.
  • 12Եւ ձեր առաջից իշամեղուները ուղարկեցի, որ նորանց այսինքն Ամօրհացիների երկու թագաւորներին ձեր առաջիցը քշեցին. ոչ քո սրովը եւ ոչ քո աղեղովդ.
  • 13Եւ ես ձեզ մէկ երկիր տուի, որի մէջ դուք չ’աշխատեցիք, եւ քաղաքներ՝ որ դուք չ’շինեցիք, եւ նորանց մէջ բնակվում էք եւ ուտում էք այն այգիներից եւ ձիթենիներից, որ դուք չ’տնկեցիք:
  • 14Եւ հիմա դուք Տէրիցը վախեցէք եւ նորան հաւատարմութեամբ եւ ճշմարտութեամբ ծառայութիւն արէք, եւ դէն գցեցէք այն աստուածները, որոնց ձեր հայրերը Գետի այն կողմին եւ Եգիպտոսի մէջ ծառայութիւն արին, եւ Տիրոջը պաշտեցէք:
  • 15Բայց եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում Էք. բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու:
  • 16Եւ ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Քաւ լիցի որ մենք Եհովային թողենք եւ ուրիշ աստուածներ պաշտենք:
  • 17Որովհետեւ Եհովան է մեր Աստուածը, նա է մեզ եւ մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանողը. եւ նա մեր աչքերի առաջին արաւ այս մեծ նշանները, եւ մեզ պահեց մեր ամեն գնացած ճանապարհի մէջ եւ ամեն ազգերի մէջ, որոնց միջովն որ անցանք:
  • 19Եւ Յեսուն ժողովրդին ասեց. Դուք չէք կարող Եհովային պաշտել. որովհետեւ նա սուրբ Աստուած է. նա նախանձոտ Աստուած է ձեր յանցանքներն ու մեղքերը չի ներիլ:
  • 20Որովհետեւ երբոր Եհովային թողէք եւ օտար աստուածներ պաշտէք, այն ժամանակ նա ետ կդառնայ, եւ ձեզ բարիք անելուց յետոյ ձեզ չարչարելով բնաջինջ կ’անէ:
  • 21Եւ ժողովուրդը Յեսուին ասեց. Ոչ. այլ մենք Եհովային կ’պաշտենք:
  • 22Եւ Յեսուն ժողովրդին ասեց. Դուք ձեր վկաներն էք, որ դուք ձեզ համար Եհովային էք ընտրել նորան պաշտելու համար, եւ նորանք ասեցին. Վկայ ենք:
  • 23Ուրեմն հիմա ձեր մէջ եղած օտար աստուածները դէն գցեցէք, եւ ձեր սիրտը Իսրայէլի Եհովայ Աստուծուն դարձրէք:
  • 24Եւ ժողովուրդը Յեսուին ասեց. Մենք մեր Եհովայ Աստուծուն կ’պաշտենք եւ նորա խօսքին կ’լսենք:
  • 25Եւ նոյն օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արաւ, եւ Սիւքէմի մէջ նորա համար կանոն եւ դատաստան դրաւ:
  • 26Եւ Յեսուն այս խօսքերը գրեց Աստուծոյ օրէնքի գրքումը եւ մէկ մեծ քար առաւ, եւ նորան կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մօտ եղած բեւեկնիի տակին:
  • 27Եւ Յեսուն բոլոր ժողովրդին ասեց. Ահա այս քարը մեզ վկայ լինի, որովհետեւ սա լսեց Տիրոջ մեզ հետ խօսած բոլոր խօսքերը. ուրեմն սա ձեզ համար վկայ լինի, որ մի գուցէ ձեր Աստուծուն ուրանաք:
  • 28Յետոյ Յեսուն ժողովրդին արձակեց, ամեն մարդ դէպի իր ժառանգութիւնը:
  • 29Եւ այս բաներից յետոյ մեռաւ Տիրոջ ծառայ Նաւեան Յեսուն, հարիւրեւտասը տարեկան.
  • 30Եւ նորան թաղեցին իր ժառանգութեան սահմանի մէջ. Գաաս սարի հիւսիսային կողմումը՝ Եփրեմի սարի վերայ Թամնաթ-սարայումը:
  • 31Եւ Իսրայէլը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ այն ծերերի բոլոր օրերումը, որ Յեսուից յետոյ ողջ մնացին եւ որ Իսրայէլի համար Տիրոջ արած ամեն գործքերը գիտէին:
  • 32Եւ Յովսէփի ոսկորները՝ որ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանել էին, թաղեցին Սիւքէմի մէջ ագարակի այն մասումը, որ Յակոբը ծախու առել էր Սիւքէմի հօր Եմովրի որդիներիցը հարիւր կէսիթայի. եւ նա Յովսէփի որդկանց ժառանգութիւնը եղաւ:
  • 33Ահարօնի որդի Եղիազարն էլ մեռաւ. եւ նորան թաղեցին Եփրեմի սարումը նորա որդի Փենէհէսին տրուած բլուրի վերայ:
← Ցանկ