«Գոհություն»

(Հատված «Գոհութուն, փառաբանություն, երկրպագություն» գրքից, մաս 1)

Եբրայեցիների ուղերձի 12:28-ը լավ մեկնարկային կետ է գոհության թեմայի ուսումնասիրման համար.

«Ուստի անշարժ թագավորությունն ընդունած լինելով` պինդ բռնենք այն շնորհը, որով հաճությամբ պիտի ծառայենք Աստծուն ահով ու երկյուղածությամբ»:

Այնտեղ, որտեղ հայերեն թարգմանությունն ասում է «… պինդ բռնենք այն շնորհը…», այլ թարգմանությունների մեջ հաճախ օգտագործվում է «… շնորհակալ լինենք…» արտահայտությունը: Եվ ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ, որ այս թարգմանությունները ճիշտ են, որովհետև հունարենում «շնորհը պինդ բռնել» արտահայտության բանալի բառը խարիսն է, որը նշանակում է գոհանալ: Ես չգիտեմ, թե դուք որքանով եք ծանոթ ժամանակակից հունարեն լեզվին, բայց շնորհակալություն բառը հունարենում էվխարիստոն է, որն անմիջական կապ ունի խարիս` շնորհ բառին: Այսպիսով` ուղիղ կապ կա շնորհի և շնորհակալության միջև: Անշնորհակալ մարդը Աստծո շնորհից դուրս գտնվող մարդն է: Դուք չեք կարող լինել անշնորհակալ և միաժամանակ մնալ Աստծո շնորհի մեջ:

Կան ևս երեք ժամանակակից լեզուներ, որոնցում այս կապը երևում է: Ֆրանսերենում «գրեյս ա Դյու» նշանակում է «գոհություն Աստծուն»: Գրեյս բառը, որն արտասանվում է ճիշտ այնպես, ինչպես անգլերենում, նշանակում է «շնորհ»: Իտալերենում շնորհակալություն բառը գրացիան է, որը համահունչ է գրեյսին: Իսպաներենում այն արտասանվում է գրացիաս : Այսպիսով` դուք տեսնում եք, որ այս երեք ռոմանական լեզուները (որոնց հիմքում լատիներենն է) պահպանում են անմիջական կապը շնորհի և շնորհակալության միջև:

Բոլորիս համար կարևոր է իմանալ, որ երբ մենք անշնորհակալ ենք, մենք Աստծո շնորհից դուրս ենք: Դուք չեք կարող մնալ Աստծո շնորհի մեջ` լինելով անշնորհակալ: Չի կարելի գոհությունն առանձնացնել Աստծո շնորհից: Այնպես որ մենք կարող ենք ասել և’ «շնորհակալ լինենք», և’ «պինդ բռնենք այն շնորհը», որոնք նույն իմաստն են արտահայտում:

Շարունակելի