Մտքեր

1120 of 36 items

Նոր տարին ճիշտ սկսելու աստվածաշնչյան 10 խորհուրդ

by admin

Նոր տարին ճիշտ սկսելու աստվածաշնչյան 10 խորհուրդ Յուրաքանչյուր տարվա սկիզբ հրաշալի խթանիչ է և շարժառիթ` ամեն բան նոր էջից սկսելու։ Մենք որոշումներ ենք կայացնում, խոստումներ տալիս, քայլեր ձեռնարկում… Հետո գնում ենք որոշ փոխզիջման` ասելով, որ թող այս տոներն անցնեն, այդ ժամանակ մի բան կանեմ։ Մենք մեր կյանքը փորձում ենք կապել օրերին և հանգամանքներին` մեծագույն հույս […]

Այդ չարաբաստիկ «վաղը»

by admin

Սատանան միշտ ունի «վաղը»։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ «հիմա» է Աստծո ժամանակը։ «Ահա հիմա՛ է ընդունելի ժամանակը, ահա հիմա՛ է փրկության օրը» (Բ Կորնթացիներ 6.2)։ Եթե համաձայնես սատանայի «վաղվան», երբեք չես մտնի Աստծո «հիմայի» մեջ։ Դերեկ Պրինս

Դերեկ Պրինս. «Տիրոջ գաղտնիքը»

by admin

Դերեկ Պրինս. «Տիրոջ գաղտնիքը» Հատված «Իմաստության սկիզբը» գրքից «Ո՞վ է այն մարդը, որ վախենում է ՏԻՐՈՋԻՑ. նրան է սովորեցնելու Իր ընտրելիք ուղին: ՏԻՐՈՋ գաղտնիքն Իրենից վախեցողների հետ է, ու Իր ուխտը ցույց է տալու նրանց»: Սաղմոս 25, 12, 14 Աստված ուսուցանում է նրան, ով լսում է Իրեն: Նա սովորեցնելու է նրան այն ուղիով, որը Նա […]

Աստվածաշնչյան լավագույն խոսքերը սթրեսի դեմ

by admin

Աստվածաշնչյան լավագույն խոսքերը սթրեսի դեմ Սթրեսը, ճնշվածության զգացողությունը, նյարդային լարված վիճակները դարձել են 21-րդ դարի մարդու անբաժան ուղեկիցները։ Իրավիճակներ են լինում, որոնք մեր հսկողությունից դուրս են, և երբեմն չենք կարողանում տիրապետել կյանքի խառնաշփոթ իրավիճակին։ Առանց Աստծո կյանքն անկառավարելի է դառնում մարդու համար, ավելին, Աստծո Խոսքն ասում է, որ այդպսիս կյանքը կառավարվում է մարդու ոխերիմ թշնամու` […]

10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից

by admin

10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից Հայտնի ուսուցիչ Դերեկ Պրինսի գրքերը և ուսուցումները մեծ հարգանք և տարածում են գտել աշխարհի միլիոնավոր հավատացյալների շրջանակներում՝ անկախ նրանց եկեղեցական և հարանվանական պատկանելությունից։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի մտքեր, որոնք ժամանակին արտահայտել է սիրված հեղինակը՝ իր գրքերում և պատգամներում։ «Գիտելիքը բանալի է քո ձեռքերում, սակայն հավատքն է, որ բանալին […]

Դերեկ Պրինս. «Հովնանը և Նինվեն»

by admin

Դերեկ Պրինս. «Հովնանը և Նինվեն» Մի անգամ Տերը հարցրեց ինձ. «Ասա՛, Ես ո՞ւմ հետ ավելի մեծ խնդիր ունեի` Նինվե քաղաքի՞, թե՞ Հովնան մարգարեի»։ Պատասխանեցի. «Տե՛ր, երբ Դու Հովնանին ճիշտ ճանապարհին դրեցիր, Նինվեի հետ խնդիր չունեիր»։ Այդ ժամանակ Նա ասաց. «Նույնը հիմա է կատարվում։ Եթե ինձ հաջողվի առաջնորդներին ճիշտ ճանապարհի վրա դնել, Ես քաղաքների հետ խնդիր […]

Աստվածաշնչյան 7 համարներ սիրո մասին

by admin

Աստվածաշնչյան 7 համարներ սիրո մասին Բոլոր քաջալերանքների, հույսի և ուրախության հիմանական աղբյուրն այն փաստն է, որ Աստված սեր է, և որ Նա սիրում է մեզ։ Նա բարի, կատարյալ և հաճելի կամք և ծրագիր ունի մեզ համար։ Կարդացե՛ք աստվածաշնչյան այս համարները սիրո վերաբերյալ և լցվե՛ք Աստծո բժշկարար և կենսատու սիրով։ «Ինչպես որ հայրն է գթում իր […]

Քրիստոսի` Աստված լինելու փաստերն ըստ Աստվածաշնչի

by admin

Քրիստոսի` Աստված լինելու փաստերն ըստ Աստվածաշնչի «Նա ճիշտ հոր պատկերն է»։ Այս արտահայտությունը գործածում են` նկարագրելու երեխայի` իր ծնողին նման լինելու համար։ Քրիստոնեության առանցքը Հոր և Որդի փոխհարաբերություններն են։ Որդին աշխարհ եկավ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին է Հայր Աստվածը։ Հովհաննես 1:18-ում ասվում է, որ Որդին եկավ, որ հայտնի մեզ անտեսանելի Աստծուն։ Հետևաբար, մենք Հորը […]

Աստվածաշնչյան 3 խոսքեր, որոնք ամենասիրված են ձեր կողմից

by admin

Աստվածաշնչյան  3 խոսքեր, որոնք ամենասիրված են ձեր կողմից Հարգելի՛ ընթերցողներ, «Դերե Պրինսի ծառայությունը» սոցհարցում է անցկացնում, որի հետևանքով ցանկանում ենք պարզել, թե աստվածաշնչյան ո՞ր խոսքերն են ամենատարածվածն ու սիրվածը հայ ընթերցողների կողմից։ Խնդրում ենք, որպեսզի ակտիվ մասնակցություն ցուցաբերեք մեր հարցմանը` ձեր պատասխանն ուղարկելով մեր էլեկտրոնային փոստին (dpmarm@gmail.com), ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/DerekPrinceArmenia), կամ էլ պատասխանը կարող եք […]

Աստվածաշնչի 10 ամենատարածված խոսքերը

by admin

Աստվածաշնչի 10 ամենատարածված խոսքերը 2014 թվականի սոցցանցերում ամենատարածված և փնտրված աստվածաշնչյան 10 համարները Bible GateWay կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, թե որո՞նք են եղել 2014 թվականի ընթացքում ամենաշատ փնտրված և սոցցանցերում գործածված Աստվածաշնչի 10 խոսքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 150 միլիոն օգտատերերի և Bible GateWay կայքի այցելուների շրջանակներում։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձան Աստվածաշնչի ամենափնտրված և գործածված խոսքերը […]