ՆԵԵՄԻԱ12
  • 1Եւ սորանք են այն քահանաները եւ Ղեւտացիները որ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի եւ Յեսուի հետ դուրս եկան՝ Սարայիան, Երեմիան,
  • 2Եզրասը, Ամարիան, Մալուքը, Քետտուսը.
  • 3Սեքենիան, Հռէումը,
  • 4Մերամօթը, Ադդովը, Կանաթօնը, Աբիան,
  • 5Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան,
  • 6Յովարիբը, Յեդայիան, Սալլուն,
  • 7Ամոկը, Քեղկիան, Յեդայիան. Սորանք էին քահանաների գլխաւորներն իրանց եղբայրներովը Յեսուի օրերին։
  • 9Եւ նորանց եղբայրը՝ Բայբոկիան եւ Ուննին նորանց առաջին իրանց կարգովը։
  • 10Եւ Յեսուն ծնեց Յովակիմին, եւ Յովակիմը ծնեց Եղիասիբին, եւ Եղիասիբը ծնեց Յովիադային,
  • 11Եւ Յովիադան ծնեց Յովնաթանին, եւ Յովնաթանը ծնեց Յադդուային։
  • 12Եւ Յովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, Երեմիայից՝ Անանիան,
  • 13Եզրասից՝ Մեսուղամը, Ամարիայից՝ Յօհանանը,
  • 14Մալուքից՝ Յովնաթանը, Սաբանիայից՝ Յովսէփը,
  • 15Հարիմից՝ Եդնան, Մարիօթից՝ Քեղկան,
  • 16Ադդովից՝ Զաքարիան, Կանաթօնից՝ Մեսուղամը,
  • 17Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին,
  • 18Բեղգայից՝ Սամուան, Սեմայիայից՝ Յովնաթանը,
  • 19Յովարիբից՝ Մաթանան, Յեդայիայից՝ Ոզին,
  • 20Սալլայից՝ Կալլան, Ամոկից՝ Եբերը,
  • 21Քեղկիայից՝ Ասաբիան, Յեդայիայից՝ Նաթանայէլը։
  • 22Ղեւտացիները՝ տոհմապետները գրուեցան Եղիասիբի, Յովիադայի, Յօհանանի եւ Յադդուայի օրերին, եւ քահանաները Պարսից Դարեհի թագաւորութիւնովը։
  • 23Ղեւտացի տոհմապետները գրուեցան ժամանակագրութեան գրքումը մինչեւ Եղիասիբի որդի Յօհանանի օրերը։
  • 24Եւ Ղեւտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան եւ Կադմիէլի որդի Յեսուն էին. Եւ նորանց եղբայրները նորանց առաջին, որ օրհնեն եւ գովեն Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանին համեմատ դաս դասի դէմ։
  • 25Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դրան շտեմարանների վերայ պահապանութիւն էին անում։
  • 26Սորանք էին Յովսեդեկեան Յէսուի որդի Յովակիմի օրերումը, եւ Նէեմիա կուսակալի եւ Եզրաս քահանայ դպրի օրերումը։
  • 27Եւ Երուսաղէմի պարսպի նաւակատիքին՝ որոնեցին Ղեւտացիներին իրանց բոլոր տեղերիցը, որ նորանց բերեն Երուսաղէմ գոհութիւններով, երգով, ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով նաւակատիք եւ ուրախութիւն անելու համար։
  • 28Եւ ժողովուեցան երգեցողների որդիքը Երուսաղէմի շրջակայ կողմերից եւ Նետոփաթացիների գիւղերիցը,
  • 29Եւ Բեթգաղգաղայից եւ Գաբայի եւ Ազամօթի դաշտերից. Որովհետեւ երգեցողներն իրանց համար գիւղեր էին շինել Երուսաղէմի շրջակայքումը։
  • 30Եւ քահանաներն ու Ղեւտացիները սրբուեցան, եւ սրբեցին ժողովրդին եւ դռները եւ պարիսպը։
  • 31Եւ ես Յուդայի իշխաններին պարսպի վերայ հանեցի եւ երկու մեծ դաս գոհութիւն երգողներ կարգեցի. Մէկը պարսպի վերայ աջ կողմին Աղբից դռան մօտ.
  • 32Եւ նորա ետեւից գնում էին Ովսէիան եւ Յուդայի իշխանների կէսը,
  • 33Եւ Ազարիան, Եզրասը, Մեսուղամը, Յուդան,
  • 34Բենիամինը, Սեմայիան եւ Երեմիան.
  • 35Եւ քահանաների որդիներից փողերով Զաքարիան՝ որդի Յովնաթանի, որդի Սեմայիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայիայի, որդի Զաքուրի, որդի Ասափի.
  • 36Եւ նորա եղբայրները Սեմայիան, Ազարիէլը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայէլը, Յուդան և Անանին Աստուծոյ մարդ Դաւիթի նուագարաններովը. Եւ Եզրաս դպիրը նորանց առաջին։
  • 37Եւ Աղբիւրի դռնովը, եւ նորանց դիմացը, վեր ելան Դաւիթի քաղաքի աստիճանների վերայ պարսպի աստիճանովը վեր դէպի Դաւիթի տունը մինչեւ Ջրի դուռը դէպի արեւելք։
  • 38Եւ միւս երգողների դասը գնում էին դէմ ու դէմ, եւ ես նորա ետեւից, եւ ժողովրդի կէսը պարսպի վերայ Փուռերի աշտարակից վեր մինչեւ Լայն պարիսպը։
  • 39Եւ Եփրեմի դռան վերայից Հին դռան մօտով եւ Ձկանց դռան մօտով, եւ Անանայէլի աշտարակի եւ Մէայի աշտարակի մօտով մինչեւ Ոչխարաց դուռը, եւ կանգնեցին Բանտի դռան։
  • 40Յետոյ երգողների երկու դասերը կանգնեցին Աստուծոյ տանը, ես էլ եւ ոստիկանների կէսը ինձ հետ։
  • 41Եւ քահանայք՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովէնային, Զաքարիան, Անանիան փողերով։
  • 42Եւ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Յօհանանը, Մեղքիան, Եղամը եւ Եզերը, եւ երգեցողները մեծաձայն երգեցին. Եւ Յեզերիան վերակացուն էր։
  • 43Եւ այն օրը մեծամեծ զոհեր մատուցրին եւ ուրախացան, որովհետեւ Աստուած ուրախացրեց նորանց մեծ ուրախութեամբ, նաեւ կնիկներն ու երեխաներն էլ էին ուրախանում. Եւ Երուսաղէմի ուրախութիւնը հեռուից էր լսվում։
  • 44Եւ այն օրը մարդիկ որոշուեցան շտեմարանների սենեակների վերայ ընծաների, երեխայրիների եւ տասանորդների համար, որ նորանց մէջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների եւ Ղեւտացիների օրինաւոր բաժինները, որովհետեւ Յուդան ուրախութիւն ունէր քահանաների եւ Ղեւտացիների վերայ որ կանգնել էին։
  • 45Եւ պահում էին իրանց Աստուծոյ պահապանութիւնը եւ մաքուր պահապանութիւնը, նոյնպէս եւ երգեցողները եւ դռնապանները Դաւիթի հրամանին պէս որի որդին է Սողոմոնը։
  • 46Որովհետեւ վաղուց Դաւիթի եւ Ասափի օրերին երգեցողների գլխաւոր կար եւ Աստուծուն օրհնելու եւ գովելու երգեր.
  • 47Եւ բոլոր Իսրայէլը Զօրաբաբէլի օրերին եւ Նէեմիայի օրերին տալիս էին երգեցողների եւ դռնապանների ամեն օրուայ բաժինները. Եւ սուրբ բաները տալիս էին Ղեւտացիներին, եւ Ղեւտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարօնի որդկանցը։
← Ցանկ