ՆԵԵՄԻԱ7
  • 1Եւ եղաւ երբոր պարիսպը շինուեցաւ, եւ ես դռները կանգնեցրի, եւ դռնապաններ ու երգեցողներ եւ Ղեւտացիներ դրուեցան,
  • 2Իմ եղբայր Անանիին եւ աշտարակի իշխան Անանիային, որ հաւատարիմ մարդ է եւ Աստուածանից երկիւղած աւելի քան թէ շատերը, պատուիրեցի Երուսաղէմի մասին,
  • 4Եւ քաղաքը ընդարձակ եւ մեծ էր, բայց միջի ժողովուրդը քիչ էր. Եւ տուներ շինուած չէր։
  • 5Եւ իմ Աստուածն իմ սիրտը գցեց, որ ժողովեմ իշխաններին, ոստիկաններին եւ ժողովրդին որ արձանագրուին, եւ մի ազգաբանութեան գիրք գտայ առաջին անգամ գերութիւնից եկողների մասին, եւ նորանում գրուած գտայ.
  • 6Սորանք են գաւառի բնակիչները որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տարած գերութիւնից եկել են, եւ ետ են դառել Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամեն մարդ իր քաղաքը,
  • 7Որ եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուէի, Նաւումի և Բաանայի հետ։ Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը սա է.
  • 8Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու.
  • 9Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.
  • 10Արահի որդիքը վեց հարիւր յիսունեւերկու.
  • 11Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից երկու հազար ութը հարիւր տասնեւութը.
  • 12Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
  • 13Զաթուի որդիքը ութը հարիւր քառասունեւհինգ.
  • 14Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն.
  • 15Բանուիի որդիքը վեց հարիւր քառասունեւութը.
  • 16Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւութը.
  • 17Ազգադի որդիքը երկու հազար երեք հարիւր քսանեւերկու.
  • 18Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւեօթը.
  • 19Բագուէի որդիքը երկու հազար վաթսունեւեօթը.
  • 20Ադինի որդիքը վեց հարիւր յիսունեւհինգ.
  • 21Ատերի որդիքը՝ Եզեկիայից իննսունեւութը.
  • 22Հասումի որդիքը երեք հարիւր քսանեւութը.
  • 23Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւչորս.
  • 24Արիփի որդիքը հարիւր տասնեւերկու.
  • 25Գաբաւոնի որդիքը իննսունեւհինգ.
  • 26Բեթլեհէմի ու Նետոփայի մարդիկը հարիւր ութսունեւութը.
  • 27Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը.
  • 28Ազամօթի տան մարդիկը քառասունեւերկու.
  • 29Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկը եօթը հարիւր քառասունեւերեք.
  • 30Ռամայի եւ Գաբայի մարդիկը վեց հարիւր քսանեւմէկ.
  • 31Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու.
  • 32Բեթէլի եւ Գայիի մարդիկը հարիւր քսանեւերեք.
  • 33Միւս Նաբաւի մարդիկը յիսունեւերկու.
  • 34Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
  • 35Հարիմի որդիքը երեք հարիւր քսան.
  • 36Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ.
  • 37Ղովդի, Ադիդի եւ Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւմէկ.
  • 38Սենաայի որդիքը երեք հազար ինը հարիւր երեսուն։
  • 39Քահանաները՝ Յեսուի տունից՝ Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք.
  • 40Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու.
  • 41Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը.
  • 42Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։
  • 43Ղեւտացիները՝ Ովդուիայի որդկանցից Յեսուի և Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։
  • 44Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քառասունեւութը։
  • 45Դռնապանները՝ Սեղղումի որդիքը, Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը հարիւր երեսունեւութը։
  • 46Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը.
  • 47Կերոսի որդիքը, Սիայի որդիքը, Փադօնի որդիքը,
  • 48Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Սաղամէի որդիքը,
  • 49Անանի որդիքը, Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը,
  • 50Ռէայիայի որդիքը, Ռասինի որդիքը,
  • 51Նեկոդայի որդիքը, Գազամի որդիքը, Ոզայի որդիքը, Փասէի որդիքը,
  • 52Բասիի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը,
  • 53Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը,
  • 54Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը,
  • 55Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը,
  • 56Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը,
  • 57Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը, Փարեդայի որդիքը.
  • 58Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը,
  • 59Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, Ամոնի որդիքը,
  • 60Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։
  • 61Եւ սորանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդօնից եւ Եմմերից դուրս եկողները, եւ չ’կարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը թէ Իսրայէլիցն են իրանք.
  • 62Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու հոգի։
  • 63Եւ քահանաներից՝ Աբայիայի որդիքը, Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։
  • 64Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չ’գտան. Վասն որոյ եւ նորանց լուծեցին քահանայութիւնից։
  • 65Եւ Աթարսաթան ասեց նորանց. Որ ամենասուրբ բաներիցը չ’ուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։
  • 66Բոլոր ժողովքը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն հոգի էր։
  • 67Բացի նորանց ծառաներից եւ աղախիններիցը, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթը հոգի էին. Եւ նորանց հետ երկու հարիւր քառասունեւհինգ երգիչներ եւ երգչուհիներ կային։
  • 68Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. Նորանց ջորիները՝ երկու հարիւր քառասունեւհինգ.
  • 69Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը վեց հազար եօթը հարիւր քսան էին։
  • 70Եւ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տուին. Աթարսաթան գանձին տուաւ հազար ոսկի դրամ, յիսուն սկաւառակ, հինգ հարիւր երեսուն քահանայական պատմուճան։
  • 71Եւ տոհմապետներից ոմանք գործի գանձին տուին՝ քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։
  • 72Եւ մնացած ժողովրդի տուածը՝ քսան հազար ոսկի դրամ եւ երկու հազար մնաս արծաթ, եւ վաթսունեւեօթը քահանայական պատմուճան։
  • 73Եւ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները եւ ոմանք ժողովրդից, ու Նաթանայիմները եւ բոլոր Իսրայէլը բնակվում էին իրանց քաղաքներումը. եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ, Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին։
← Ցանկ