ՈՎՍԵ13
  • 1Երբոր Եփրեմը խօսում էր, դողում էին. Բայց բարձրացաւ Իսրայէլի մէջ, եւ յանցանք գործեց Բահաղով եւ մեռաւ։
  • 3Դորա համար պիտի առաւօտեան ամպի պէս լինեն. Եւ ցօղին պէս որ շուտով անցնում գնում է. մղեղի պէս, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, եւ ծխնելոյզից դուրս եկած ծուխին պէս։
  • 4Սակայն ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր. Եւ ինձանից ջոկ մի Աստուած չես ճանաչում. Եւ մի Փրկիչ չ’կայ բացի ինձանից։
  • 5Ես քեզ ճանաչեցի անապատումը, տօթակէզ երկրումը։
  • 6Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. Սորա համար ինձ մոռացան։
  • 7Եւ ես նորանց համար պիտի առիւծի պէս լինեմ, ինձու նման պիտի դարան մտնեմ ճանապարհի մօտ։
  • 8Նորանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջու նման, եւ պիտի ճղոտեմ նորանց սրտի փականքը, եւ նորանց այնտեղ պիտի ուտեմ առիւծի պէս. Դաշտի գազանը պիտի պատառէ նորանց։
  • 9Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո օգնութեանը դէմ ես։
  • 10Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։
  • 11Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կ’առնեմ իմ սրտմտութիւնովը,
  • 12Եփրեմի անօրէնութիւնը կապուած է, ծածկուած է նորա մեղքը։
  • 13Ծննդականի ցաւեր են գալիս նորա վերայ. նա անխելք տղայ է. Որովհետեւ ժամանակով չէր կանգնիլ որդեծննդեան արգանդի բերանումը։
  • 14Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։
  • 15Որովհետեւ նա պտղաբեր է եղբայրների մէջ. Բայց արեւելեան քամին պիտի գայ, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, եւ պիտի ցամաքի նորա աղբիւրը, եւ չորանայ նորա ակնը. Նա պիտի կողոպտէ ամեն ցանկալի բաների գանձը։
  • 16Սամարիան աւերակ պիտի դառնայ, որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. Եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին։
← Ցանկ