ՈՎՍԵ13
  • 1Երբոր Եփրեմը խօսում էր, դողում էին. Բայց բարձրացաւ Իսրայէլի մէջ, եւ յանցանք գործեց Բահաղով եւ մեռաւ։
  • 2Եւ հիմա էլի մեղք են գործում, եւ իրանց համար ձուլածոյ կուռքեր են շինում իրանց արծաթից՝ իրանց խելքի համեմատ արձաններ, որ ամենքը արուեստաւորի գործ են. Իրանք ասում են նորանց. Զոհ անող մարդիկը համբուրեն որթերին։
  • 3Դորա համար պիտի առաւօտեան ամպի պէս լինեն. Եւ ցօղին պէս որ շուտով անցնում գնում է. մղեղի պէս, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, եւ ծխնելոյզից դուրս եկած ծուխին պէս։
  • 4Սակայն ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր. Եւ ինձանից ջոկ մի Աստուած չես ճանաչում. Եւ մի Փրկիչ չ’կայ բացի ինձանից։
  • 5Ես քեզ ճանաչեցի անապատումը, տօթակէզ երկրումը։
  • 6Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. Սորա համար ինձ մոռացան։
  • 8Նորանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջու նման, եւ պիտի ճղոտեմ նորանց սրտի փականքը, եւ նորանց այնտեղ պիտի ուտեմ առիւծի պէս. Դաշտի գազանը պիտի պատառէ նորանց։
  • 9Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո օգնութեանը դէմ ես։
  • 10Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։
  • 11Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կ’առնեմ իմ սրտմտութիւնովը,
  • 12Եփրեմի անօրէնութիւնը կապուած է, ծածկուած է նորա մեղքը։
  • 13Ծննդականի ցաւեր են գալիս նորա վերայ. նա անխելք տղայ է. Որովհետեւ ժամանակով չէր կանգնիլ որդեծննդեան արգանդի բերանումը։
  • 14Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։
  • 15Որովհետեւ նա պտղաբեր է եղբայրների մէջ. Բայց արեւելեան քամին պիտի գայ, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, եւ պիտի ցամաքի նորա աղբիւրը, եւ չորանայ նորա ակնը. Նա պիտի կողոպտէ ամեն ցանկալի բաների գանձը։
  • 16Սամարիան աւերակ պիտի դառնայ, որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. Եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին։
← Ցանկ