ԵԲՐԱՅԵՑԻՍ2
  • 1Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք։
  • 2Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը,
  • 3Ապա մենք ի՞նչպէս կ’պրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ
  • 4Աստուած էլ միասին վկայեց նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրութիւններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներովն ինչպէս ինքը կամեցաւ։
  • 5Որովհետեւ ոչ թէ հրեշտակներին հնազանդ արաւ այն հանդերձեալ աշխարհքը, որի մասին խօսում ենք։
  • 6Մէկը վկայեց մէկ տեղ ասելով. Մարդն ի՞նչ է որ դու յիշես նորան, կամ մարդի որդին որ այցելես նորան։
  • 7Մի քիչ ցած արիր նորան հրեշտակներից փառքով եւ պատիւով պսակեցիր նորան, եւ քո ձեռքի գործերի վերայ կանգնեցիր նորան։
  • 8Ամեն բան հնազանդ արիր նորա ոտների տակ. Որովհետեւ ամենն որ հնազանդեցրեց նորան, ոչինչ չ’թողեց որ հնազանդ չ’լինի նորան. բայց հիմա տակաւին չենք տեսնում թէ ամեն բան հնազանդուած է նորան։
  • 9Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. Փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։
  • 10Որովհետեւ վայելում էր նորան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝ նորանց փրկութեան առաջնորդին չարչարանքով կատարէ։
  • 11Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները, ամենը մէկիցն են. Եւ այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել եւ ասել.
  • 12Կ’պատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ.
  • 13Եւ դարձեալ, թէ Ես յոյսս կ’դնեմ նորա վերայ. Եւ դարձեալ. Ահա ես եւ իմ մանուկները որ նորանց Աստուած տուաւ ինձ։
  • 14Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային,
  • 15Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։
  • 16Որովհետեւ բնաւ հրեշտակների ձեռք չէ տալիս այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս։
  • 17Ուստի պէտք էր նորան որ բոլորովին եղբայրներին նմանուի. որ ողորմած լինի, եւ հաւատարիմ քահանայապետ աստուածակոյս կողմանէ որ ժողովրդի մեղքերը քաւէ։
  • 18Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։
← Ցանկ