ԵԲՐԱՅԵՑԻՍ5
  • 1Որովհետեւ ամեն քահանայապետ մարդկանցից առնուած մարդկանց համար է դրվում աստուածակոյս բաներում. որ ընծաներ եւ զոհեր մատուցանէ մեղքերի համար։
  • 2Որ նա կարող է կարեկից լինել տգէտներին եւ մոլորուածներին. որ ինքն էլ տկարութիւնով պատուած է։
  • 3Եւ այն պատճառով պէտք է ինչպէս ժողովրդի համար նոյնպէս էլ իր անձի համար պատարագ մատուցանէ մեղքերի համար։
  • 4Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. Այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը։
  • 5Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. Այլ նա որ ասեց նորան թէ Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ։
  • 6Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։
  • 7Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։
  • 8Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։
  • 9Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.
  • 10Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս։
  • 11Որի համար շատ բան ունինք ասելու, եւ դժուար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով։
  • 12Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. Կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։
  • 13Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, որովհետեւ տղայ է։
  • 14Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. Որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու։
← Ցանկ