ԵԲՐԱՅԵՑԻՍ3
  • 1Ուստի, սուրբ եղբարք, երկնաւոր կոչումին մասնակիցք, մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին,
  • 2Որ հաւատարիմ է իրան հաստատողին, ինչպէս Մովսէսն էլ նորա բոլոր տան մէջ։
  • 3Որովհետեւ նա աւելի փառքի արժան եղաւ քան Մովսէսը որքան որ տունիցն աւելի պատիւ ունի նորա շինողը.
  • 4Որովհետեւ ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է։
  • 5Եւ Մովսէսը հաւատարիմ է բոլոր տան մէջ ինչպէս ծառայ՝ այն ասուելու բաներին վկայ լինելու համար։
  • 6Բայց Քրիստոսն ինչպէս որդի իր տան վերայ որի տունը մենք ենք, եթէ յոյսի համարձակութիւնը եւ պարծանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք։
  • 7Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք,
  • 8Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ.
  • 9Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը քառասուն տարի։
  • 10Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. Եւ նորանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները։
  • 11Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։
  • 12Նայեցէք. Եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,
  • 13Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մէկը չ’խստանայ մեղքի խաբէութիւնովը։
  • 14Որովհետեւ մասնակից եղանք Քրիստոսին, եթէ այն հաստատութեան սկիզբը մինչեւ վերջը պինդ բռնենք,
  • 15Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը։
  • 16Որովհետեւ ոմանք որ լսել էին, բարկացրին. Բայց ոչ թէ Եգիպտոսից Մովսէսի միջոցովը բոլոր դուրս եկածները։
  • 17Ումի՞ց զզուեցաւ այն քառասուն տարին. Չէ՞ որ մեղք գործողներիցը. որո՞նց ոսկորներն ընկան անապատի մէջը։
  • 18Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չ’պիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին։
  • 19Եւ տեսնում ենք որ չ’կարողացան մտնել անհաւատութեան պատճառով։
← Ցանկ