ԵԲՐԱՅԵՑԻՍ4
  • 1Ուրեմն վախենանք, մի գուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։
  • 2Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. Բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։
  • 3Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. Թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։
  • 4Որովհետեւ մէկ տեղ եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրումը հանգիստ առաւ իր բոլոր գործերիցը։
  • 5Եւ այս տեղ դարձեալ ասում է թէ Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։
  • 6Արդ որովհետեւ մնում է որ մի քանիսը նորա մէջ մտնեն, եւ նորանք որ առաջուց աւետիքն առան, չ’մտան անհաւատութեան պատճառով.
  • 7Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. Ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը։
  • 8Որովհետեւ եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ։
  • 9Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։
  • 10Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. Ինչպէս Աստուած էլ իրաններիցը։
  • 11Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի։
  • 12Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։
  • 13Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։
  • 14Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։
  • 15Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։
  • 16Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։
← Ցանկ