Posts tagged with ‘Աստվածաշունչ’

110 of 16 items

ՕԳՈՍՏՈՍԻ 1. «ԽՈՍՔԻ ԶԵՆՔԸ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 1. «ԽՈՍՔԻ ԶԵՆՔԸ» Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ Այն փորձությունները, որ սատանան բերում է մեր դեմ, միանման մոդել ունեն։ Նախ նա փորձում է, որ մենք կասկածի տակ դնենք այն, ինչ Աստված է ասել. այն, որ մեր մեղքերը ներված են, որ Աստված իսկապես սիրում է մեզ, որ մենք Աստծո ընտանիքում ընդունվել ենք որպես Իր […]

ՀՈՒՆՎԱՐԻ 1. «ԳԻՏԵՆԱԼ ԽՈՍՔԸ»

by admin

ՀՈՒՆՎԱՐԻ 1. «ԳԻՏԵՆԱԼ ԽՈՍՔԸ» Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։ Ես հավատում եմ, որ Տերն Աստվածաշնչի միջոցով ինձ ներքուստ ցույց է տվել, թե մենք ինչպես կարող ենք հաղթել սատանային։ Քրիստոնյաների մեծ մասը գիտի, որ մենք պետք է հաղթենք նրան Գառան արյամբ և մեր վկայության խոսքով։ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. «ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻՆ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. «ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻՆ» Մոտենա՛նք շնորհի աթոռին Մենք շնորհի աթոռին ենք մոտենում՝ որևէ հատուկ կարիքների համար Աստծուն խնդրելու։ Եկե՛ք նայենք մի շատ կարևոր պայմանի՝ մեր շարժառիթներին։ Աստված քննում է ամեն մի շարժառիթ. Նա լավատեղյակ է մեր աղոթելու պատճառներին։ Հակոբոս 4:2-ն ասում է. «չունեք, որովհետև չեք խնդրում»։ Պատճառը, թե ինչու շատ քրիստոնյաներ չեն ունենում, այն […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ԵԿԵՔ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ԵԿԵՔ» Մոտենանք շնորհի աթոռին Մենք համարձակությամբ ենք գալիս Աստծո աթոռի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Մենք Նրա աթոռին չենք մոտենում մեր արժանիքների հիման վրա, այլ գալիս ենք Հիսուսի անունով՝ փառաբանությամբ և գոհությամբ ու առանց դատապարտության։ Մենք համարձակությամբ ենք գալիս, որովհետև Աստված է մեզ թույլ տվել, որ մոտենանք։ Եբրայեցիների թղթի հեղինակը գրում […]

«Մարգարեական ուղեցույց վերջին օրերի վերաբերյալ»/Մաս 1-ին/Դերեկ Պրինս

by admin

Ինչպե՞ս վերաբերվել վերջին օրերի մասին մարգարեությանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը վերջին օրերի՝ աշխարհի վերջի և դրան նախորդող իրադարձությունների մասին։ Այս ուսուցման մեջ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը մանրամասն ցույց է տալիս, թե աստվածաշնչյան մարգարեության որ շրջափուլում ենք մենք գտնվում և ինչ է սպասվում մեզ մոտակա ժամանակներում։

Աստծու Խոսքն ընդունելով որպես դեղամիջոց

by admin
Redeemed

Հատված՝ «Փրկագնված արյամբ» գրքից Խաչի գործը «կատարյալ է ամեն առումով, կատարյալ ամեն տեսանկյունից»: Նշանակություն չունի, թե որ տեսանկյունից եք նայում խաչին: Այն կատարյալ է: Ոչինչ անավարտ չի մնացել: «Ամեն բան, որ կյա­նքի և աստվա­ծա­պաշտության համար հարկավոր է (2-րդ Պետրոս 1:3)» (և սա իր մեջ ներառում է ամեն բան), ապա­հովված է խաչի վրա Հիսուսի անձնազոհ մահվան […]

Դերեկ Պրինսի մարգարեական ուղերձը մեր օրերի վերաբերյալ

by admin

Հատված «Ես կշարժեմ ամեն բան» վիդեոուսուցումից Եսայա 24-ը գլուխ է: Եկե՛ք կարդանք առաջին վեց համարները, այնուհետև մի քիչ այն կողմ. «Ահա Տերը դատարկում է երկիրը և նրան քարուքանդ անում և փոխում է նրա կերպարանքը և ցրում էլ նրա բնակիչներին: Եվ կլինի, ինչպես որ ժողովրդին, այնպես էլ քահանային, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, […]

Դերեկ Պրինս. «ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՎԵԼԸ ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

by admin

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՎԵԼԸ ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ (Հատված՝ «Կերտել պատմությունը ծոմի և աղոթքի միջոցով» գրքից) Ինձ համար պատմության ընթացքի վրա ազդող աղոթքի զորությունն ուղղակի վերացական մի տեսություն չէ: Ես շատ անգամ եմ տեսել դրա դրսևորումը: Այս գլխում ես կպատմեմ չորս դեպքերի մասին: Որպեսզի այս օրինակները համոզիչ հնչեն, ես այնպիսի դեպքեր եմ ընտրել, որոնց մեջ […]

«Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկ»

by admin

  Սույն ձեռնարկը Դերեկ Պրինսի ավելի քան քսան տարվա ջանասեր աշխատանքի, ուսումնասիրության և Աստծո Խոսքի կիրառման արդյունքն է: Ձեռնարկը մատչելի ձևով ներկայացնում է աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները նրանց համար, ովքեր իրենց և այլոց մեջ ցանկանում են հոգևոր հիմքեր դնել քրիստոնեական արդյունավետ վկայության և ծառայության համար: Այն միաժամանակ ուսումնասիրողին օգնում է ավելի ընդարձակ ու խորը ճանաչողություն ձեռք […]

Աստվածաշնչյան 10 քաջալերիչ խոսքեր դժվարությունների մասին

by admin

Աստվածաշնչյան 10 քաջալերիչ խոսքեր դժվարությունների մասին Դժվարություններն ու նեղությունները կյանքի անբաժան մասն են կազմում։ Իրականում առանց դրանց մարդը չի կարող աճել և փոխվել։ Դրանք դարձել են անխուսափելի և էական ուղեկիցը մեր կյանքում։ Դրանք կարող են առավել օգտավետ լինել մեր կյանքի մեջ, երբ իմանանք, թե ինչպես պետք է մեզ պահել նեղությունների մեջ և թե ինչպես վերաբերվել […]