ԵԲՐԱՅԵՑԻՍ13
  • 1Եղբայրսիրութիւնը հաստատ մնայ.
  • 2Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։
  • 3Յիշեցէք կապեալներին որպէս թէ դուք էլ նորանց հետ կապուածներ. Եւ չարչարուողներին որպէս թէ դուք էլ մարմնում լինողներ էք։
  • 4Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ։
  • 5Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. Որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։
  • 6Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը։
  • 7Յիշեցէք ձեր առաջնորդներին որ Աստուծոյ բանը խօսեցին ձեզ. Նայեցէք նորանց վարմունքի վախճանին եւ նման եղէք նորանց հաւատքին։
  • 8Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։
  • 9Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանուիք. Որովհետեւ լաւ է որ սիրտը շնորհքով հաստատուի ոչ թէ կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չ’ունեցան նորանք որ այնպէս գնացին։
  • 10Մենք ունինք սեղան, որից ուտելու իշխանութիւն չ’ունին խորանի պաշտամունքին ծառայողները.
  • 11Որովհետեւ այն անասունների արիւնը, որ քահանայապետի ձեռովը սրբարանի մէջ է տարվում մեղքի համար, նորանց մարմիններն այրվում են բանակից դուրս։
  • 12Նորա համար Յիսուս էլ որպէսզի բուն իր արիւնովը ժողովրդին սրբէ, դռան դրսի կողմումը չարչարուեցաւ։
  • 13Ուրեմն եկէք բանակի դուրսը գնանք նորա մօտ, եւ նորա նախատինքը մեզ վերայ առնենք։
  • 14Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չ’ունինք. Այլ հանդերձեալն ենք որոնում։
  • 15Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։
  • 16Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած։
  • 18Աղօթք արէք մեզ համար, որովհետեւ համոզուած ենք որ բարի խղճմտանք ունինք կամենալով ամեն բանի մէջ բարւոք վարուիլ։
  • 19Եւ առաւել եւս աղաչում եմ որ այս անէք, որ շուտով դառնամ ձեզ մօտ։
  • 20Եւ խաղաղութեան Աստուածը որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովիւն յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին,
  • 21Հաստատէ ձեզ ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու, եւ գործէ ձեզանում ինչ որ հաճոյ է նորա առաջին Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
  • 22Աղաչում եմ ձեզ, եղբարք, համբերութեամբ տարէք այս մխիթարութեան խօսքը. եւ քիչ էլ գրեցի ձեզ։
  • 23Իմացէք թէ մեր եղբայր Տիմոթէոսը արձակուած է. Եթէ նա շուտով գայ՝ նորա հետ կ’տեսնեմ ձեզ։
  • 24Բարեւ տուէք ձեր բոլոր առաջնորդներին, եւ բոլոր սուրբերին, բարեւ են տալիս ձեզ նորանք որ Իտալիայի կողմերիցն են։
  • 25Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։
← Ցանկ