ԵԲՐԱՅԵՑԻՍ12
  • 1Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.
  • 2Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։
  • 3Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։
  • 4Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.
  • 5Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։
  • 6Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։
  • 7Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։
  • 8Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։
  • 9Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։
  • 10Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ նորա սրբութիւնն ընդունենք։
  • 11Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում։
  • 12Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը,
  • 13Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, այլ մանաւանդ բժշկուի։
  • 14Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.
  • 15Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չ’լինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չ’բուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։
  • 16Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։
  • 17Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։
  • 18Որովհետեւ դուք չէք մօտեցել շօշափելի սարին, որ կրակով վառուած էր եւ այն մէգին եւ խաւարին եւ մրրկին.
  • 19Եւ փողի հնչումին եւ խօսքերի ձայնին, որից հրաժարուեցան լսողները, որ խօսքը չ’շարունակուի նորանց։
  • 20Վասնզի չէին դիմանում այն հրամանին. Եթէ մի անասուն էլ մօտենայ սարին՝ քարկոծուի կամ նետով սպանուի։
  • 21Եւ այնպէս ահաւոր էր տեսիլքն, որ Մովսէսն ասում էր, թէ Զարհուրում եմ եւ դողում։
  • 22Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին,
  • 23Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին.
  • 24Եւ նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. Եւ այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ Հաբէլի արիւնը։
  • 25Զգոյշ կացէք որ չ’մերժէք նորան որ խօսեց. որովհետեւ եթէ չ’կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք։
  • 26Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. Եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։
  • 28Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ։
  • 29Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։
← Ցանկ